Լրահոս

ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱԿԱՆ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՄԱՆ ՍԱՐՔԸ ԲԵՐՎԵԼ Է ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԴԻՐՔԻ

Հյուսիսկորեական «Մուսուդան» հրթիռի արձակման սարքը, որը տեղադրված է Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելքում՝ Վոնսան քաղաքի մոտակայքում, բերվել է բարձրացված դիրքի, հինգշաբթի հաղորդել է Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը:
Ճապոնական ռազմական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով, տեղեկատվությունը ստացվել է արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա, փոխանցում է РИА Новости-ին: Մասնագետները չեն բացառում, որ արձակման այլ սարքեր կարող են քողարկված լինել:
Ապրիլի սկզբին լուրեր էին տարածվել, որ Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել միջին հեռահարության «Մուսուդան» տեսակի բալիստիկ հրթիռի փորձարկումը: Համարվում է, որ հրթիռի հեռահարությունը կազմում է 3-ից 4 հազ կմ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...