Լրահոս

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՐՑԸ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ադամ Կոբերացկին այսօր հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Vesti.az կայքը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հարցը: Աբիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ԼՂ հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը չկատարելու մեջ (այս առնչությամբ առաջարկում ենք կարդալ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցներից մեկը) և նշել է, թե ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի 20-ամյա գործունությունը որևէ արդյունք չի տվել:
Բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր գործարկմանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե օդանավակայանից թռիչքներ կիրականացվեն այն ժամանակ, երբ պատերզմական դրությունը չեղյալ հայտարարվի:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...