Լրահոս

11.04.2013 / 14:51
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱԶԷՍ-Ի ՀԵՏ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կնքել է փոխհամագործակցության հուշագիր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Համաձայնագիրը կնքվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի Երևան կայացած այցի ընթացքում՝ ապրիլի 10-ի երեկոյան:
Հուշագիրը նախատեսում է ինտեգրացիոն գործընթացների խորացում Եվրասիական մաքսային միության հետ: Մասնավորապես՝ համագործակցություն պետք է ծավալվի առևտրային ընթացակարգերի պարզեցման, ստանդարտացման, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ ուղղություններով:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...