Լրահոս

ՊԱՐԶՎԵԼ Է, ԹԵ ՈՒՄ ՀԵՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Երեկ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջ և ավագ որդու հետ մեկնել է Մոսկվա։
Սույն տեղեկությունը պաշտոնապես հաստատել են «Ժառանգության» ներկայացուցիչները։ Այցը մեկօրյա է։ Հովհաննիսյանը կվերադառնա այսօր, ժամը 16-ին։
«Ժառանգության» անդամները դժվարացել են այլ մանրամասներ ներկայացնել իրնց առաջնորդի անսպասելի այցից։ Երեկ ուշ երեկոյան, սակայն, «168.am»-ը, հղում անելով մոսկովյան աղբյուրներին, նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ,ով դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, համարվում է Եվրասիական և Մաքսային միությունների նախագծերում ակտիվորեն ներգրավված առանցքային պաշտոնյաներից մեկը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...