Լրահոս

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ Է ՍԵՔՍՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ

Պահպանակներ արտադրող Durex հայտնի ընկերությունն ուսումնասիրություններ է անցկացրել 2000 տղամարդկանց ու 25 տարեկանից բարձր կանանց շրջանում և պարզել է, որ կանանց 87 %-ը սեքսում վստահությունն ու երկարատև հարաբերություններն ավելի է նախընտրում, քան անծանոթի հետ սեքսը:
Տղամարդկանց 95 %-ը նույնպես համաձայնել է, որ զգացմունքային կապը սեքսն ավելի հաճելի է դարձնում: Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ վստահեցրել են, որ հավատարիմ զուգընկերոջ հետ սեքսն ավելի թեժ է, քան անծանոթի հետ հարաբերությունները:
Վերջնական արդյունքում, ավելի խորը հարաբերությունների ձգտումը միշտ հաղթում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Նույնիսկ բաժանումից հետո տղամարդիկ և կանայք հակված են նախկին զուգըներոջ հետ ինտիմ հարաբերությունները ջերմությամբ հիշել, սակայն ակնթարթային հարաբերությունները լուրջ չեն ընդունվում:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...