Լրահոս

ԱՐՑԱԽԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) Արցախի Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Արցախի դպրոցներում կազմակերպում է աստղագիտական դասախոսությունների շարք:
Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտաշխատողները դասախոսությունների ընթացքում կպատմեն ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ԲԱ և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին: Դասախոսների թվում են Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը և ԲԱ երիտասարդ գիտաշխատող Գոհար Հարությունյանը: Աշակերտներին կբաժանվեն նաև աստղագիտական հանրամատչելի նյութեր:
Դասախոսությունները կանցկացվեն ապրիլի 15-16-ին Արցախի 12 դպրոցներում, ինչպես նաև տեղի կունենան հանդիպումներ Արցախի Կրթության և գիտության նախարարությունում և Արցախի պետական համալսարանում:
Ծրագիրն անցկացվում է ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի աջակցությամբ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...