Լրահոս

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ. 1 ԶՈՀ, 10 ՎԻՐԱՎՈՐ

Ապրիլի 11-ին, ժամը 01:15-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի մոտ իրար են բախվել երկու «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
«Օպել»-ներից մեկի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 11-ին, ժամը 03:00-ի սահմաններում, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշենի 3-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 11-ին, ժամը 06:30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 1982թ. ծնված Հովհաննես Գևորգյանը, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ապրիլի 11-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Խարբերդ գյուղի մոտ, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել աջ կողմում գտնվող առուն:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
Ապրիլի 11-ին, ժամը 18:15-ին, Երևանի Սոսեի փողոցի թիվ 4 տան դիմաց «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված ավտոմեքենաների, ինչի հետևանքով «ՎԱԶ-21104»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ապրիլի 11-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 11-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...