Լրահոս

12.04.2013 / 11:53
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՄԱՐԳԱՐՏԱՇԱՐ ՄԱՆՅԱԿԸ

Ճապոնիայի Օսակա քաղաքում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել է աշխարհում ամենաերկար՝ 222 մետր երկարությամբ մարգարտաշար մանյակը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Մանյակի քաշը գրեթե 20 կիլոգրամ է, այն ստեղծվել է 28 հազար մարգարիտներից:
Չնայած բազմաթիվ հարցումներին, ցուցադրանքի կազմակերպիչներն ընդգծում են, որ մանյակը չի վաճառվի:
Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ Միեի պրեֆեկտուրայի տուրիստական ասոցիացիան, հույս ունեն իրենց տարածաշրջանի համար ապահովել ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում մարգարտի գլխավոր ադյունահանողի և արտադրողի կարգավիճակը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...