Լրահոս

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՔՆՆԻՉՆԵՐԻ ՀԵՏ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե չի համագործակցելու քննիչների հետ, որոնք ուսումնասիրում են նախկին իշխանությունների գործողությունները 2008թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ: Իսկ հետաքննությունը նա անվանել է «հակապետական»:
2008թ. պատերազմի ընթացքում վրացական իշխանությունների գործողություններն արդեն ուսումնասիրում է երկրի պաշտպանության նախարարությունը: Իսկ գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, որը զբաղվելու է Հարվային Օսիայում պատերազմի իրավական ասպեկտների ուսումնասիրությամբ:
«Որպես Վրաստանի քաղաքացի վայրկյան անգամ չեմ համագործակցելու այդ հակապետական հետաքննության հետ: Այդ հետաքննությունը նպատակ է հետապնդում սասանել երկրի պետականությունը և ուղղված է տարածքային ամբողջականության դեմ», - հայտարարել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը մտադիր է հարցաքննել նախագահ Միխպեիլ Սաակաշվիլիին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ կապված 2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի հետ.
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...