Լրահոս

ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ Ի ՉԻՔ ԴԱՐՁԱՆ. ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ազատության հրապարակում ծավալվածը հախուռն ժողովրդի դժգոհության դրսևորում է, ոչ թե՝ շարժում, շարժում դառնալու համար շատ ավելի լուրջ քայլեր պետք է արվեին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ (ընդդիմադիր) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և հավելեց, թե այն սպասելիքները, որ ակնկալում էր ժողովուրդը հետընտրական հանրահավաքային գործընթացների արդյունքում, ի չիք դարձան և չարդարացան:
«Եթե չկա ծրագիր, չկան քայլեր, ոչ մի քաղաքական ուժ չէր կարող գնալ, իսկ մենք լրջագույն ուժ ենք, որ առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, չէր գնա և կանգնի»,- ասաց նա՝ շեշտելով, որ այժմ պետք է աշխատել, որպեսզի կարողանան արտահերթ ընտրությունների հույսը պահպանել:
Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ ամենալուրջ առաջնորդը, որը կա Հայաստանում, Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով կարողանում է հարթակից ղեկավարել ժողովրդին, մեղմել ժողովրդի ցասումը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...