Լրահոս

13.04.2013 / 10:19
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ 6,0 ՄԱԳԻՆԻՏՈՒԴՈՎ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Ճապոնիայի Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում ապրիլի 13-ին, տեղի ժամանակով 5:30-ին, 6,0 մագինիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայություն տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սումոտա քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ֆուկուրա քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա:
NHK հեռուստաալիքի տվյալներով՝ Հեգո, Օսակա, Ֆուկուի, Տոկուսիմա պրեֆեկտուրաներում երկրաշարժից տուժել է 19 մարդ: Ճապոնիայի կառավարություն ճգնաժամային շտաբ է ստեղծվել: Երկրաշարժն ազդել է երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վրա. որոշ շրջաններում արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցվել է: Անորոշ ժամանակով փակվել է նաև «Կանսայ» օդանավակայանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...