Լրահոս

ՎՈԼՈՉԿՈՎԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՐԶՈՒՄ ՍԻՐԵԿԱՆԻ ԿՆՈՋ ՀԵՏ (FOTO)

Վերջերս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան ամենուրեք պարծենում էր իր նոր սիրելիով, սոցցանցերում տեղադրում իրենց ջերմ լուսանկարները և հրապարակավ պատմում, թե որքան երջանիկ է: Վոլոչկովայի ընկերը` գործարար Բախտիյար Սալիմովը, ևս ողջ երկրին պատմում էր իր զգացմունքների և պարուհու հետ հարաբերությունների մանրամասների մասին:
Սակայն հայտնվել է գործարարի օրինական կինը` Նատալի Գանկևիչը, ով պնդում է, թե իրենք ամուսնու հետ չեն բաժանվել և ապրում են մեկ հարկի տակ:
Նաստյան իր հերթին միկրոբլոգում գրել է, թե դա սուտ է, և որ ինքը հակված է հավատալ իր սիրելիին, ով հայտնել է, որ բաժանվել է կնոջից: «Տարօրինակ է, երբ իմ սիրելիների նախկին կանայք փորձում են «պարզել» իմ հարաբերությունները` իրենց անձնական կյանքը կառուցելու փոխարեն»,-երկրպագուների հետ կիսվել է պարուհին:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...