Լրահոս

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Վենեսուելայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսն ընտրությունների ավարտից հետո իշխանություններին մեղադրել է քվեարկության արդյունքները կեղծելու փորձի մեջ:
Ընտրություններից հետո արևմտյան ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին տարածվել, որ Վենեսուելայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհիմն ձգձգում էր քվեարկության արդյունքների հրապարակումը, ինչը, լրագրողների կարծիքով, վկայում էր, որ «ինչ-որ բան այնպես չի գնացել, ինչպես ակնկալվում էր»:
Ձայների հաշվարկից հետո Կապրիլեսը հայտարարել է, որ չի ճանաչի ընտրությունների արդյունքները մինչև չիրականացվի ձայների վերահաշվարկ:
Նրա մրցակից Նիկոլաս Մադուրոն, որը նախնական տվյալներով հաղթում է ընտրություններում, ի պատասխան կոչ է արել Կապրիլեսին ու նրա կողմնակիցներին արժանապատվորեն ընդունել պարտությունը և զերծ մնած միջադեպերից: Միաժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է ձայների վերահաշվարկի: Ավելին, Մադուրոն նշել է, որ արդեն պաշտոնապես խնդրել է ԿԸՀ-ին սկսել այդ գործընթացը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...