Լրահոս

15.04.2013 / 13:25
ԴԵՇԻՑԱՆ ԵՎ ԱԲԻԵՎՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԱՐՑԸ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ (հակամարտությունների հարցերով) Անդրեյ Դեշիցան այսօր հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը և ղարաբաղյան հարցը: Հաղորդվում է նաև, որ քննարկումներին ներկա է եղել նաև Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Միշչենկոն և ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի ղեկավար Կորայ Տարգայը: Բանակցությունների առնչությամբ այլ մանրամսներ չեն հաղորդվում:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...