Լրահոս

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊՆ-Ը ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ ԻՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովները սկսել են ստուգումներ արտասահմանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում: Այդ մասին հայտարարել է ռազմական օկրուգի ներկայացուցիչ Իգոր Գորբուլը, փոխանցում է РИА-Новости-ին:
Ըստ նրա՝ ստուգումների շրջանակում մարտավարական վարժանքներ տեղի կունենան Աբխազիայում, Հայաստանում և Հարավային Օսիայում:
Մասնավորապես, Հայաստանի Ալագյազ և Կամխուտ բարձրլեռնային ուսումնական համալիրներում մոտոհրաձգային, հրետանային և հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվեն մարտավարական-մասնագիտական վարժանքներ, որոնց հիմնական նպատակը կլինի բարձրլեռնային տեղանքում ստորաբաժանումների ռազմական գործողությունների գնահատականը:
Բացի այդ, հանձնաժողովները կգնահատեն սպառազինությունների և ռազմական տեխնիկայի, ռազմական կարգապահության և իրավակարգի վիճակը, մարտական պատրաստության կազմակերպական որակը: «Հատուկ ուշադրություն կդարձվի հակաահաբեկչական գործողությունների կազմակերպմանը և անձնակազմի ֆիզիկական պատրաստականությանև », - հայտարարել է ռուսաստանցի զինվորականը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...