Լրահոս

ՔՐԵԱԳԵՏ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ Է ԳՐԵԼ, ԲԱՅՑ…

Քրեագետ Սերգեյ Գալոյանն ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մասին գիրք է գրել, որի հրատարակության համար դեռ ֆինանսական միջոցներ չունի: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց անձամբ Սերգեյ Գալոյանը և հավելեց, որ այս տարվա սկզբին Մոսկվայում սպանված Ասլան Ուսոյանի մասին գրեց, որովհետև նա սերտ կապերի մեջ էր հայերի հետ:
«Նրա կինը շատ մտերիմ էր հայազգի քրեական հեղինակություն Ռաֆայել Բաղդասարյանի (Սվո Ռաֆ) հետ, և ամբողջ կյանքում իրար հետ սերտ կապերի մեջ են եղել։ Ուսոյանը Հայաստան է եկել հատուկ օրերի, որոնցից մեկը Ռաֆայելի մահվան օրն էր»,–ասաց նա։
Հեղինակի խոսքով՝ «Դեդ Հասանի» մասին պատմող գրքի մեջ ուսուցանող տարրեր կան, և ամեն ինչով հանդերձ, քրեական աշխարհի մասին իր գրած գրքերի գլխավոր միտքը այդ աշխարհից հեռու մնալն է։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...