Լրահոս

ԱԶԳԵՐԻ «ՏՈՀՄԱԾԱՌԸ»՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է եկել նոր նախագիծ-առաջարկով՝ Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի «տոհմածառը», որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից: Դեռևս 2004 թվականին հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որևէ նախագիծ չէր հաղթել:
Ազգերի «տոհմածառ» ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634 թվականին Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս «տոհմածառում» Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Մոտ 12 մետր բարձրությամբ ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն Armenia և Ararat:
Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ և այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...