Լրահոս

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՆԱՍՆԱՊԱՀԸ ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ Է ՆՎԱՃԵԼ ԱԼԻԵՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանում 2013 թ-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է «Ազադլըգ» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օրուջը (Աբդալ), ով զբաղվում է անասնապահությամբ:
Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ Ադրբեջանում «Ժողովրդական ճակատ» կուսակցության իշխանության տարիներին շրջանային թերթերից մեկի թղթակից այս քաղաքական գործիչն Էլչիբեյի հրամանագրով նշանակվել է Բաքվի Նարիմանովի շրջանի ղեկավարի տեղակալ: Իսկ Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո նա հարել է «Մուսավաթ» կուսակցությանը: Սակայն, հոգնելով մուսավաթական դեմոկրատների իշխանության գալու անզուսպ և ապարդյուն փորձերից, Աբդալը ֆերմերային տնտեսություն է ստեղծել` ձեռք բերելով մի քանի կով և զբաղվելով անասնաբուծությամբ:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի արդեն վեց թեկնածու է առաջադրվել:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...