Լրահոս

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀՌԱՀ ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Սերժ Սարգսյանի կարգադրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մաuը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 11-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-62-Ն կարգադրությունը` որոշում եմ.
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և ստեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
Ավետիu ԲԵՐԲԵՐՅԱՆ- Հայաuտանի Հանրապետության նախագահի oգնական (հանձնաժողովի նախագահ)
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաuարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Արմեն ԱՄԻՐՅԱՆ- Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն
Ֆլորա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ- «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
Լարիսա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...