Լրահոս

2 ԸՆԿԵՐ «ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ»-ՈՎ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՍԵՌԸ ՓՈԽԱԾ «ԲԱՐԲԻ ՆԻԿԱ»-Ի ՀԵՏ ԵՎ ԹԱԼԱՆԵԼ ՆՐԱՆ

22-ամյա Նարեկ Գյոզալյանին և 20-ամյա Ռոբերտ Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2012թ-ին նախնական համաձայնության գալով ավազակությամբ հափշտակել են Վահե Ս.-ի խոշոր չափի` 800 հազար ՀՀ դրամ գումարը: Այսպես. Նարեկ Գյոզալյանը 2012-ին իր ընկեր Ռոբերտ Անանյանի հետ զրուցելու ընթացքում տեղեկանալով, որ վերջինս ճանաչում է սեռական կողմնորոշումը փոխած` Երևանի բնակիչ Վահե Ս.-ին, ով բնակվում է միայնակ և գումարով սեռական հարաբերություններ է ունենում, նպատակադրվել են հափշտակել նրա գումարները:
Դատական քննության ընթացքում Ռոբերտ Անանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2012-ի հոկտեմբերի 18-ից մոտ երկու ամիս առաջ ինքն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Վահե Ս.-ի հետ, ով ներկայացել է որպես աղջիկ` «Բարբի Նիկա» անունով և գումարով սեռական հարաբերություններ է ունենում: 2012 թվականի հոկտեմբերի սկզբներին ինքը հանդիպել է Նարեկ Գյոզալյանի հետ, ով եկել էր ՌԴ-ից:
2012-ի հոկտեմբերի 18-ին ինքն ու Նարեկը որոշել են գնալ ուրախանալու և գումարով սեռական հարաբերություններ ունենալ ինչ-որ աղջկա հետ և իրենք որոշել են զանգահարել Նիկային, ում Ռոբերտը մեկ անգամ արդեն տեսել է, 40 հազար դրամ է տվել սեռական հարաբերություն ունենալու դիմաց, սակայն Նիկային զանգ է եկել և նա չի սպասարկել: Իսկ գումարը մնացել է Նիկայի մոտ:
Այս անգամ իրենք զանգահարել են Նիկային և պայմանավորվել են երկուսով գնալ նրա մոտ: Նիկայի տանը մի քանի րոպե զրուցելուց հետո Նարեկը նրան առաջարկել է ևս 40 հազար ՀՀ դրամ, որովհետև ինքը մինչ այդ 40 հազար ՀՀ դրամ վճարել էր նրան:
Տղաները սեղանին շշեր ու բաժակներ են տեսել և ասել, որ Նիկան գտնվել է ոչ սթափ վիճակում և իրենք չեն ուզում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ՝ պահանջելով իրենց գումարը: Նրանց միջև վեճ է ծագել, քանի որ Նիկան իրենց ասել է, որ գումար չունի, որպեսզի իրենց հետ վերադարձնի ու պահանջել է, որ նրանք հեռանան:
Հարկ է նկատել, որ նրանք տարբեր ցուցմունքներ են տվել: Օրինակ ցուցմունքներից մեկի ընթացքում Ռոբերտը ասել է, որ Նիկայի ձայնը տղամարդու ձայնի է նման եղել, սակայն կրծքերը կանացի են եղել, մազերը` նույնպես: Խոսակցության ընթացքում Նիկան սկսել է պատմել նրա կյանքի մասին, ասել է, որ ինքը տղա է եղել, սակայն դպրոցական տարիներին բոլորն իմացել են, որ աղջիկ է, անձնագրով նրա անունը Նիկիտա է, սովորել է Պուշկինի անվան դպրոցում, ծնողներ չունի, իսկ տատը բնակվում է Ֆրանսիայում և հազվադեպ է Հայաստան գալիս: Նա նաև ասել է, որ մեկնել է արտասահման, փոխել սեռը: Նա ասել է, որ վիրահատությունը նոր է կատարել, սեռական օրգաններին ձեռք տալ չի կարելի և առաջարկել է զբաղվել «այլընտրանքային» սեքսով, ինչին Ռոբերտը չի համաձայնել և հետ է պահանջել գումարը: Քննելով գործը դատարանը վճռել է Նարեկ Գյոզալյանին և Ռոբերտ Անանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 տարի ժամկետով:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...