Լրահոս

ԻՆՉՈՒ՞ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԱՐՎԵՑ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՆԵՐՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԸ

Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնաթողության առիթով երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում:
«Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ է կասկածվում: Նա մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից՝ գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են, և նա հիմա մեծ դժվարություններ ունի: Խոսքը տարադրամի փոխանակման կետերի հետ կապված բիզնեսի մասին է: Մեկ այլ վարկածով՝ «նալոգների» մի համակարգ է բացահայտվել, որի գլխին կանգնած է եղել ինքը:
Եվ վերջապես. շրջանառվում է նաև մի պատմություն՝ կապված երգիչ Պողոս Սաթամյանի հետ, ով ԱՄՆ-ում 2010-ին բացահայտված հանցավոր խմբավորման անդամներից է և Նազարյանի բիզնես-պարտնյորը «Մոսկվիչկա» ցանցի գծով: Ըստ լուրերի, Նազարյանը հրաժարվել է Սաթամյանի ընտանիքի նկատմամբ որևէ ֆինանսական պարտավորությունից: Թե այս խնդիրներից որն է պաշտոնաթողության հիմնական պատճառը եղել, պարզ չէ», - գրում է «Հրապարակ» թերթը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...