Լրահոս

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 98-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական դպրոցում (Կալիֆոռնիայի նահանգ) Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նվիրված միջոցառում է անցկացվել:
Միջոցառմանը մասնակցել են դպրոցի մանկավարժները և սաները. ուսուցիչները Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսութուններ են ընթերցել, իսկ աշակերտները ներկայացրել են իրենց խոհերը և տպավորությունները Մեծ Եղեռնի մասին:
Այնուհետև «Ռոզ և Ալեքս Փիլիպոսի» սաները յուրօրինակ ակցիա են անցկացրել դպրոցի շրջակայքում. պարզել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները պատկերող պաստառներ, ապա այդ պաստառներով երթ անցկացրել:
Դպրոցի տնօրեն Ալինա Դորյանն իր ելույթում աշակերտներին կոչ է արել «ապրել իսկական հայի նման», ոչ միայն ծանոթանալ հայկական ավանդույթներին և պահպանել հայակական մշակույթը, այլև ձգտել հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...