Լրահոս

ԲՐԼԻԱՆՏԻ ԱՐՇԱԿԸ ԵՎ ՄԱՊ-Ի ԱԼԻԿԸ ՀԱՄԱՏԵՂ ԲԻԶՆԵՍ ԵՆ ՍԿՍԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ

Մամուլի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ) և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վերջերս ԼՂՀ-ում 300 հա հողատարածք են գնել:
Մեր տեղեկություններով՝ պատգամավորները որոշել են խաղողի այգի մշակել և գինու ու կոնյակի գործարան հիմնել այնտեղ:
«Տեղեկացանք նաև, որ Մխիթարյանն ու Պետրոսյանը հաճախ են լինում ԼՂՀ-ում ու շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ
Արա Հարությունյանի հետ: Ինչ խոսք, ողջունելի է, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Արցախում:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ալիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ո՛չ հեռախոսով, ո՛չ էլ հանդիպելիս պարզապես չցանկացավ անգամ մեր հարցը լսել: Իսկ Արշակ Մխիթարյանն ասաց, թե իրականում նման բան չկա. «Նման բան գոյություն չունի, չէ՛, վարչապետին չեմ ճանաչում»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...