Լրահոս

17.04.2013 / 11:57
ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԿՀԻՄՆՎԻ ՊՈԵԶԻԱՅԻ ՊՈՒՐԱԿ

Այսօր` ապրիլի 17-ին, ժամը 18:00-ին «Նոր գիրք» գրախանութի հարևանությամբ (Բաղրամյան 3, Գրողների միություն) կհիմնվի Պոեզիայի պուրակը:
Միջոցառումն իրականանում է Պոեզիայի միջազգային 1-ին փառատոնի շրջանակում:
Պուրակի բացմանը ներկա կգտնվեն փառատոնի հայ և օտարերկրյա մասնակիցները:
Նշենք, որ ապրիլի 16-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել էր Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին, որոնց ուղեկցել էր Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...