Լրահոս

17.04.2013 / 17:01
ՉԻՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄԵՋԲԵՐԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

Չինաստանի մամուլի և տպագրության հարցերով գլխավոր վարչությունը չինացի լրագրողներին արգելել է մեջբերել արտասահմանյան ԶԼՄ-ներին, հաղորդում է «Интерфакс»-ը:
Բացի այդ, ինչպես նշում է Daily Telegraph-ը, անանուն աղբյուրներից, ոչ կառավարական և առևտրային կազմակերպություններից ստացված տեղեկությունները պետք է հրապարակվեն հատուկ ստուգումից հետո միայն:
«Ոչ մի լրատվամիջոց իրավունք չունի օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների կամ կայքերի տրամադրած տեղեկություններն առանց հատուկ թույլտվության: Թերթերի խմբագիրները և լրագրողները պետք է պահպանեն միասնության, կայունության և դրական տեղեկատվության սկզբունքները», - մասնավորապես, ասված է մամուլի և տպագրության հարցերով գլխավոր վարչության որոշման մեջ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...