Լրահոս

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ՞ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

Թեև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ջանում է հերքել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին լրջորեն քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, ընդ որում անձամբ նրա ցանկությամբ:
«Հավանական է, որ նա կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան. բայց հատուկ կարգավիճակով: Նալբանդյանը նաև կոորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականություններից:
Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն: Որպես ԿԳ նախարարի հավանական թեկնածու՝ քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Իսկ նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...