Լրահոս

18.04.2013 / 10:40
ԵԱՀԿ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԵՏ ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՏԻՐՈՂ ՎԻՃԱԿԸ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ապրիլի 17-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող երկարաձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Դեշչիցային, ում հետ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին:
Մտքեր են փոխանակվել նաև հակամարտության շփման գծում կողմերի միջև վստահության հաստատման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Կողմերը կարևորել են ԵԱՀԿ հովանու ներքո իրականացվող միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը` հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...