Լրահոս

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք՝ դանակներով զինված, մուտք են գործել Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի 12 տուն, որտեղ էլ պարանով կապել են տան բնակիչներ՝ ամուսիններ՝ 56-ամյա Մռազ Քոչարյանին և 55-ամյա Սեյրան Ջալիլյանին:
Հանցագործները, ծեծի ենթարկելով ամուսիններին, տնից հափշտակել են 2,5 մլն դրամ և ոսկյա և արծաթյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օր.-ի 175 հոդվածի 2 մասի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Քննիչի կողմից տուժող ամուսիններին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...