Լրահոս

ԶՈՌԲԱՆԵՐԻ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԵՍՏ ՕԳՆԱԿԱՆՆԵՐ ՈՒՆԻ. ԱՐՄԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Այդ կապակցությամբ Արզումանյանը «Facebook»-ի իր էջում հանդես է եկել մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Երեք տարի առաջ, երբ նշանակվեցի Նախագահի մամուլի քարտուղար, ինձ փորձառու մասնագետ էի համարում: Կատակ բան չէ, շուտով կլրանա քառասունամյակս, որից 26-ը լրագրության մեջ, կամ ավելի ճիշտ լրագրողների կողքին եմ եղել: 10 տարուց ավելի աշխատելով հանրային հեռուստատեսությունում` հնարավորություն եմ ունեցել հետևելու խոսքի ազատության սպարեզում մեր ունեցած բոլոր ձեռքբերումներին ու տապալուներին: Շփվել եմ բոլոր կամ գրեթե բոլոր հայտնիների հետ: Ու կարող էր թվալ, թե ամեն ինչ գիտես բոլորի մասին: Բայց լրագրությունը չէր լինի աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտությունը, եթե այնտեղ ամեն ինչ այդքան պարզ լիներ…
Երեք տարի անց կարող եմ արձանագրել, որ սրանք իմ կյանքի ամենահետաքրքիր ու պատասխանատու տարիներն էին: Նախագահ Սարգսյանը բացառիկ պետական գործիչ է: Նրա քայլերի արդյունքների ճնշող մեծամասնությունը կերևան միայն ապագայում: Դրանում է նրա բացառկությունը. այսօրը կարևոր է, իսկ ապագան` կենսական: Ափոս իհակե, որ նախագահական առաջին ժամկետը Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ծախսել տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելով…
Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել լինել այդքան տաղանդավոր, կրթված ու հայրենասեր մարդկանցից կազմված թիմի մի մասնիկը: Հսկայական փորձ ու գիտելիք եմ ձեռք բերել այս երեք տարիների ընթացքում ու դրանում մեծ է նաև գործընկերներիս դերը: Եթե չտեսնեի, երբեք չէի հավատա, որ զոռբաների այս ժամանակներում, այսքան համեստ են Նախագահի օգնականները:
Այս տարիների ընթացքում Նախագահ Սարգսյանի ու նրա թիմի ամենամեծ ձեռքբերումներից մեկը խոսքի ազատության ամրապնդման, ԶԼՄ-ների և լրագրողների հետ հարաբերություններում տեղի ունեցած հեղափոխանական առաջնթացն է: Վստահ եմ, որ այլևս երբեք Հայաստանում չի կարող հետադարձ լինել, չի կարող որևէ իրադարձության լուսաբանման «չի կարելի» լինել: Մեր երկրում այլևս որևէ իշխանության մտքով չի անցնի, որ հնարավոր է ինչ-որ բան թաքցնել: Սա ամենակարևորն է: Ուրախ եմ, որ համեստ մասնկացություն եմ ունեցել այս կարևորագույն գործում: Լավ է, երբ զավակներիդ առաջ գլուխ գովելու թեմա ունես:
Ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց հեռուստատեսության: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և ամենակուլ ինտերնետի տարածումը նոր մարտահրավեր է նետել հեռուստատեսությանը: Եկել է հեռուստատեսության՝ անխուսափելի քայլ անելու ժամանակը: Մեծ քայլ: Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգևորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը: Շնորհակալ եմ»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...