Լրահոս

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են:
«ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում և մյուս այլ ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին:
ՊԵԿ-ը մոնիթորինգի միջոցով ստուգումներ է իրականացնում անգամ Ծառուկյանի դստերը պատկանող «Պրինցեսա» խանութ-սրահում, և ՀԴՄ-ի կտրոնն ուշացնելու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ:
Ըստ երևույթին, Գագիկ Խաչատրյանը՝ Տամոժնի Գագոն, սա անում է ստացված քաղաքական հրահանգի շրջանակներում, որպեսզի նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կաշկանդի»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...