Լրահոս

19.04.2013 / 15:26
ՀԱԿ-Ը, ԲՀԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ԲՈՒՐԺՈՒԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին ձևավորված միասնական շտաբի կազմում գործող քաղաքական կուսակցություններից ոմանք՝ գայթակղելով, ծառայություն մատուցելով, ընտրողներ ձեռք բերեցին և անունը դրեցին, որ միասնական շտաբը միտված է ձայներ պահելուն, բայց այդ կերպ բերված ձայները որևէ կերպ չեն տարբերվում Հանրապետական կուսակցության ձայներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև Երևանի ավագանու ընտրությունները վերահսկող կոալիցիայի ձևավորմանը:
Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ եթե իրերը կոչելու լինենք իրենց անուններով և ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությամբ, կարելի է ասել, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բուրժուա-դեմոկրատական պայմանագիր են կնքում Երևանի ավագանու ընտրությունների համար: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության՝ կոալիցիային չմիանալուն, ապա Ստեփան Սաֆարյանն ասաց, որ «Ժառանգությունն» ինքը որևէ գործընթացի միանալու համար պետք է հասկանա, թե ինչ են անում այդ կոալիցիայի շրջանակում, և որոնք են ձեռնարկվող գործողությունների նպատակները:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...