Լրահոս

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի քաղաքական դաշտում, սկսած այս պահից, ժողովրդի սահմանադրական պահանջով ձևավորվում է ազգային քաղաքացիական «Նոր Հայաստան» շարժումը: News.am-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 19-ին իր կողմնակիցների համաժողովում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է մշակել իշխանության դեմ պայքարի ռազմավարություն, որ վերջինս չկարողանա ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ:
«Սերժ Սարգսյանը չի պատկերացնում, որ իշխանությունից դժգոհ մարդիկ միայն Ազատության հրապարակում հավաքվողները չեն, այլ նրանք, ովքեր ապրում են երկրի ամենատարբեր շրջաններում, անգամ սփյուռքում»,- ասել է Հովհաննիսյանը: Նա նաև մեղադրել է իշխանություններին սադրիչների օգնությանը դիմելու մեջ, որոնք հաշված րոպեների ընթացքում կարող են խաղաղ երթնանկարգությունների վերածել: Իսկ ոստիկանությունն իր հերթին պատրաստ է բոլոր ուժերով պաշտպանել ապօրինի իշխանությանը ժողովրդից:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...