Լրահոս

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ»-ԻՆ ԵՎ «ՍԻԹԻԳՐՈՒՓ»-ԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԹԱՄԴ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Ցեղասպանության հիմնախնդիրներն ուսումնասիրող և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ջատագով մի շարք հայտնի կազմակերպություններ նամակ են հղել ամերիկյան «Կոկա-Կոլա» (Coca-Cola) և «Սիթիգրուփ» (Citigroup) ընկերություններին և կոչ են արել չմասնակցել ԱՄՆ-ում գործող Թուրք-ամերիկյան միությունների դաշնության (ԹԱՄԴ) համագումարին:
«Կոկա-Կոլա» և «Սիթիգրուփ» ընկերություններին ուղղված նամակը պատրաստել են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, «Միավորվել ենք, որ վերջ տանք ցեղասպանությանը», «Ներդրողներն ընդդեմ ցեղասպանության», «Ջենըսայդ Վոչ» «Փրկենք Դարֆուրը», «Ջուիշ վորլդ վոթչ» կազմակերպությունները:
Նամակում կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ «Կոկա-Կոլայի» և «Սիթիգրուփի» նման աշխարհահռչակ ընկերությունները համագործակցում են այնպիսի մի կազմակերպության հետ, որը որդեգրել և իրականացնում է անհերքելի փաստ Հայոց ցեղասպանությունն ուրանալու, մերժելու և դրա ճանաչումը խոչընդոտելու քաղաքականություն:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...