Լրահոս

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԲԱՑՎԵԼ

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Memco Inc. ընկերության նախաձեռնությամբ բացվել է Ցեղասպանության առցանց թանգարան, որը գործում է https://www.genocide-museum.am հասցեում։
Թանգարանն իր այցելուներին հնրավորություն է տալիս առցանց այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ, ինչպես նաև ուսումնասիրել թանգարան-ինստիտուտում ներկայացված փաստաթղթերը, լուսանկարներն ու ցեղասպանության մասին վկայող այլ նյութեր։
Առցանց թանգարան այցելել ցանկացողներից կպահանջվի ընդամենը մուտք գործել թանգարանի կայք և ներբեռնել առաջարկվող հավելումը։ Այնուհետ այցելուն հնարավորություն կստանա զբոսնել առցանց հուշահամալիրում և թանգարանում մկնիկի շարժումների կամ ստեղնաշարի միջոցով։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այցելությունն իրականացնել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ռեժիմում։ Զբոսանքի ընթացքում այցելուները կարող են ունկընդրել «Կոմիտաս» կվարտետի տրամադրած երաժշտությունը։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...