Լրահոս

ՍՈՒՐՃԸ ՎԻԺՄԱՆ ՎՏԱՆԳ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. ՀԵՏԱԶՈՏՈՂ

Ամերիկյան հետազոտողները պարզել են, որ հղիության ժամանակ սուրճի գործածումը կարող է հանգեցնել վիժման: Այն կանանց մոտ, ովքեր օրեկան մշտապես խմում են 2 և ավելի բաժակ սուրճ (կամ 5 բաժակ սև թեյ), վիժման հավանականությունը 2 անգամ մեծ է, քան կոֆեինից ընդհանրապես հրաժարվածերի մոտ: Նրանց մոտ, ովքեր օրեկան 200մլգ-ից քիչ կոֆեին են ընդունել, վիժման վտանգը 40 տոկոս է:
Հետազոտողները նշում են, որ հետազոտվող կանանց մոտ երեխային կորցնելու վտանգը պայմանավորված է միայն սուրճի օգտագործմամբ, այլ ոչ տարիքի, կամ, օրինակ, ծխելու գործոնով:
«Այս հետազոտությունն ապացուցում է այն, ինչ մինչ այս միայն ենթադրվում էր. սուրճը վիժման վտանգ է առաջացնում և դրա գործածումը ցանկալի է հասցնել նվազագույնի, իսկ ավելի լավ է` ընդհանրապես հրաժարվել»,-ասում է գինեկոլոգների ընկերակցության նախագահ Քրիստիան Ալբրինգը:
Անհրաժեշտ է նշել, որ կոֆեին պարունակվում է ոչ միայն սուրճի, այլ նաև կոկա-կոլայի, կակաոյի, շոկոլադի, սև թեյի և տարբեր էներգետիկ հյութերի մեջ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...