Լրահոս

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Այսօր հայերի, քրդերի, թուրքերի և այլ ազգերի միջև հաստատվելիք խաղաղությունը ոչ թե Ցեղասպանության ժխտմամբ, այլ միայն և միայն խաղաղամետ կեցվածքով և ժողովուրդների համատեղ պայքարի արդյունքում է հնարավոր։ Այդ պատճառով՝ Ցեղասպանության մեղավորների հրապարակումը, ռասսիստական-ֆաշիստական կուսակցությունների հետ չհամագործակցելը, նման կառույցներին չաջակցելը բոլորիս պարտականությունը պետք է լինի: Հայոց ցեղասպանության 100-ամակին ընդառաջ Թուրքիայում վերջին տարիներին իրականացվող հիշատակի միջոցառումները նպաստում են ժողովուրդների միջև առկա կապի ամրապնդմանը և օժանդակում են լուծում գտնելու գործընթացին: Սակայն այդ հիշատակումները միայն մարդկային խիղճը մաքրելու սեանսների չպետք է վերածվեն։ Քաղաքական շրջանակները պետք է բացեն Հայ-թուրքական սահմանը, սփյուռքահայությանը քաղաքացիություն տան, ճանաչեն Ցեղասպանությունն ու ներողություն խնդրեն, դասագրքերում և լրատվամիջոցներում նշվեն ցեղասպանության մեղավորները»:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...