Լրահոս

ԵԽ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ

Մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին հետևելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին հայտարարել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկը՝ Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաև ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ա. Գևորգյանը շնորհակալություն է հայտնել հայկական կողմի հրավերն ընդունելու համար և ողջունել դիտորդների առաջիկա այցը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Oլեքսանդր Պավլյուկը հավաստիացրել է, որ Եվրախորհուրդը կարևորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...