Լրահոս

23.04.2013 / 15:53
ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՑԱԾ ՇԵԿՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Գյումրիում կրակոցներ հնչելու դեպքի վերաբերյալ: Նրանց փոխանցմամբ` այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրու բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանը (Շեկո): Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...