Լրահոս

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ԹՈՒՐՔԵՐԵՆ

«Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը հայերենից բացի հրատարակվել է նաև անգլերենով և ներառում է 700 վկայություններ: Այն լույս կտեսնի նաև թուրքերենով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը:
«Շատերը ընթերցելով գիրքը գտել են Եղեռնի պատճառով կորցրած իրենց հարազատներին և նամակներով շնորհակալություն հայտնել ինձ: Առաջին վերապրած հայը, ում հետ խոսել եմ ու գրառումներ արել, ծնվել է 1876թ-ին: Նրանից գրառումներ եմ արել Եգիպտոսում: Նա ունեցել է մի աղջիկ, որին կնության է տվել մուսուլմանին, բայց փոխարենը փրկել է 25 աղջկա կյանք: Գրքում կա նաև Գրիգոր Զոհրապի աղջկա վկայությունը»,- ասաց Վերժինե Սվազլյանը: Նրա տեղեկացրեց, որ մարդկային պատմությունները սկսել է գրի առնել երիտասարդ տարիներից սկսած: Ողջ ինֆորմացիան հավաքելու համար բանախոսը ստիպված է եղել առանց համապատասխան տեխնիկական միջոցների ոտքով շրջել և ձեռքով գրի առնել: «Հետագայում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տրամադրեց օպերատոր, ում օգնությամբ նաև սկսեցինք նկարահանումներ կատարել: Դրանք այժմ պահվում են թանգարանի արխիվում»,- ասաց Վերժինե Սվազլյանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...