Լրահոս

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՅՐԵՑԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴՐՈՇԸ ԵՎ ԱՅԴ ԿՐԱԿՈՎ ՎԱՌԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՋԱՀԵՐԸ

Երևանի Ազատության հրապարակից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալ պատարստվող բազմաթիվ երիտասարդներ նախքան քայլարշավն այրեցին Թուրքիայի դրոշը՝ այդ կրակով վառեցին իրենց ջահերն ու մոմերը։
Այս գործողությամբ մեկնարկեց Հայոց ցեղասպանության 98 –րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական «Նիկոլ Աղբալյան» միությունների ավանդական ջահերով երթը:
Դաշնակցական երիտասարդների կողմից ավանդաբար կազմակերպվող երթին իրենց մասնակցությունն են բերում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը՝ Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ միասին, այլ ուսանողական երիտասարդական-քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երթին մասնակցում է նաև ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական խմբակցության պատգամավոր Վահան Հոհաննիսյանը:
Երիտասարդները երգում են դաշնակցական երգեր։
Tert.am
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...