Լրահոս

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ 55 ՄԱՐԴ ԿԱ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Օսմանյան Թուրքիայում 1915-1922թթ իրականացված ջարդերից փրկված ականատես 55 մարդ կա Հայաստանում: Հայաստանում չկա առանձին վիճակագրություն, թե ցեղասպանությունը վերապրած քանի կենդանի վկա կա, նրանց մասին տվյալներ կան Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որտեղ կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակում նշվում է, թե նրանցից քանիսն են Ցեղասպանությունը վերապրած:
Այսպիսով, Հայաստանում 2012թ. տարեվերջի տվյալներով` Հայոց ցեապանությունը վերապրած 55 կենսաթոշակառու կա, որոնցից` 43-ը` կանայք, 12-ը` տղամարդիկ: 2011թ տարեվերջին ցեղասպանությունը վերապրած ողջ 97 մարդ կար, որոնցից 75-ը՝ կին, իսկ 22-ը՝ տղամարդ։ Իսկ 2010թ տարեվերջին նրանց թիվը կազմում էր 141, որոնցից 109-ը` կանայք, իսկ 32-ը` տղամարդիկ։
Ցեղասպանությունը վերապրած անձանց տրվում է կենսաթոշակ` 45 հազար 749 դրամ, նրանցից 53-ը ստանում է ապահովագրական կենսաթոշակ` 45 հազար 876 դրամ, իսկ երկուսը` սոցիալական կենսաթոշակ` 19,500 դրամ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...