Լրահոս

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլի 23-ին, Մոսկվայի Գրողների միության տանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ոգեկոչման երեկո է տեղի ունեցել: Այդպիսով ռուս հասարակությունն իր հարգանքի տուրքն է մատուցել Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն անմեղ մարդկանց հիշատակին:
Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթով հանդես են եկել Ռուսաստանի պետական դումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը (Ռուսաստանի կոմկուս), Վադիմ Դենգինը (ՌԼԴԿ), «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և այլ քաղաքական գործիչներ:
Նրանք ընդգծել են Ցեղասպանության թողած բացասական ազդեցությունը հայ ժողովրդի զարգացման վրա, շեշտել են մարդկության դեմ նման ոճրագործության կրկնումից խուսափելու անհրաժեշտությունը, ցեղասպանությունը ճանաչելու կարևորությունը ցեղասպանություններին վերջ դնելու համար:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...