Լրահոս

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆԵԼ ԼՐԱԳՐՈՂԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեկ` ապրիլի 23-ին Նորքի 7-րդ զանգվածում լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ հարձակման վերաբերյալ:
Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ` ապրիլի 23-ին, ժամը 18:35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը:
«Ilur.am» կայքի արտահաստիքային լրագրող Հակոբ Կարապետյանը հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երևանի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի հանդիպումը բնակիչների հետ, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...