Լրահոս

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԸ ՌԴ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է

ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունն» արդեն սկսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների և անօրինական գործարքների մասին փաստող նյութերն ուղարկել ՌԴ համապատասխան մարմիններին, այդ թվում՝ այդ երկրի նախագահ Պուտինին: Փաստաթղթերի մի մասի արդյունքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի հենց Ռոբերտ Քոչարյանի անվան հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպության» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն տեղեկացրեց, թե որքան հասկանում է, իրենց ուղարկած փաստաթղթերն ընդունվել են «ի գիտություն»: Բայց, նրա խոսքերով՝ այդ փաստաթղթերն ուսումնասիրելն ու դրանց գնահատական տալը հետաքննական մարմինների գործն է: Իսկ դատախազությունից պատասխանն, ըստ նրա, կունենան առաջիկա 10 օրերի ընթացքում:
Վերջինիս խոսքերով՝ սա շարունակական գործընթաց է լինելու, իրենք մի ամբողջ դոսյե են հավաքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեքենայությունների մասին և պատրաստվում են հարմար առիթի դեպքում դրանք բոլորն ուղարկել ՌԴ համապատասխան մարմիններին:
Հարցին, թե ինչ են ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ով, շատերի կարծիքով, ինքն է հովանավորել Ռոբերտ Քոչարյանին և իր «դաբրո»-ն տվել, նա պատասխանեց, որ Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի նա, ծանոթանալով դրանց, իմանա, թե իր անունն օգտագործելով՝ ինչով է զբաղվում Ռոբերտ Քոչարյանը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...