Լրահոս

25.04.2013 / 11:23
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երևանում, ապրիլի 26-ին, ԱՊՀ Երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ, կառավարության դահլիճում կտրվի «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովի մեկնարկը:
Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Վրաստանի պատվիրակությունները:
Բացման արարողությանը ներկա կգտնվեն Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Բելառուսի դեսպան Ս. Սուխորենկոն, Ղազախստանի դեսպան Ա. Բոզժիգիտովը:
Ծրագիրը ներառում է գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ «Եվրասիական Ինտեգրացիա»-ի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, ընդհանուր մշակութային ժառանգությունը` որպես ինտեգրման գործընթացները զարգացնող գործոն, մշակութային բազմազանության պահպանության խնդիրները, «Եվրասիական Ինտեգրացիա»-ն երիտասարդների աչքերով թեմայի շուրջ: Վերը նշված ծրագրերին մասնակցում են երիտասարդական կազմակերպություններ, հասարակական ակտիվ գործիչներ, քաղաքական այրեր ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՊՀ երկրներից:
Ծրագրում ընդգրկված է նաև «Ազգերի բարեկամության այգու» ծրագրի շնորհանդեսը:
Համաժողովը նախատեսում է ստորագրել համաձայնագիր `ստեղծելու նոր բազմազգ «Եվրասիական շարժում», որը կհամախմբի տարբեր ազգերի երիտասարդներին եվրասիական ինտեգրման գաղափարի շուրջ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...