Լրահոս

25.04.2013 / 13:24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԿՐԱԿՈՎՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա ԵՄ Արևելյան գործընկերության նախարարական գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպումը տեղի կունենա Կրակովում (Լեհաստան)՝ մայիսի 17-18-ը:
Արևելյան գործընկերության երկրների և Վիշեգրադյան քառյակի ներկայացուցիչների հանդիպմանը ներկա կգտնվեն նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ավելի վաղ Էդվարդ Նալբանդյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, որ նախապատրաստվում է ղարաբաղյան հակամարտության կողմերի արտգործնախարարների նոր հանդիպում:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...