Լրահոս

ՄՈՍԿՎԱՆ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի տեսնում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանի ԱԳ նախարարը համաձայնել է Լավրովի հետ՝ հավելելով, որ չի կարծում, որ իրավիճակը փակուղում է գտնվում: «Մոտ ժամանակներս ԱԳ նախարարների նոր հանդիպում է պատրաստվում, այն տեղի կունենա մի քանի օր անց, մայիսին՝ Կրակովում: Չի բացառվում նաև բարձր մակարդակի հանդիպում»,-նշել է Նալբանդյանը:
Սերգեյ Լավրովը հայտնել է նաև, որ Հայաստանի, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորությունների քննարկման գործընթացում առաջընթաց կա:
Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Մաքսային միության սերտացման գործընթացին առաջխաղացում կհաղորդի ապրիլի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)-ի և Հայաստանի կառավարության միջև ստորագրված հուշագիրը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...