Լրահոս

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ»-Ի ԳԵՏՆԱՆՑՈՒՄԸ ԳՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏԵՐԻՄ ՂԱՐԱԲԱՂՑԻ ՕԼԻԳԱՐԽԸ

Մամուլի տեղեկություններով՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումը, որտեղ հիմա ընթանում են շինաշխատանքներ, գնել է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ, ղարաբաղցի Կարեն Բաղդասարովը:
«Նա ցորենի ներկրմամբ զբաղվող և շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիկտորիա թրեյդ» ՍՊԸ-ի սեփականատերն է: Բաղդասարովն Արցախում հացի գործարան ունի, իսկ այստեղ` ալրաղաց և ՌԴ-ում լուրջ բիզնեսներ: Նշենք նաև, որ Բաղդասարովը համարվում է ղարաբաղյան կլանի ամենավստահելի գործարարը և հայաստանյան շատ բիզնեսներում արդեն «արմատներ է ձգել»:
Եվ որպեսզի շատ բացասական կարծիք չձևավորի իր շուրջ, երբեմն բարեգործություններ է անում: Օրինակ՝ 2008-ի ապրիլի 21-ին 50 հազար ԱՄՆ դոլար և 15.5 միլիոն դրամ է փոխանցել Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածամայր Հովանու եկեղեցու կառուցման համար: Մինչդեռ նրա կողմից գնված գետնանցումի փակվելուց հետո ավելի քան 300 ընտանիք գործազուրկ է դարձել: Գրավաճառների մի մասն էլ մտածում է երկրից հեռանալու մասին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...