Լրահոս

26.04.2013 / 10:32
ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ. ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՈՂՋԱԿԻԶՎԵԼ ԵՆ

Այսօր գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Մերձմոսկվայի Ռամենյան հոգեբուժարանում, որի ժամանակ գրեթե բոլոր հիվանդները զոհվել են: Փրկվելու հնարավորություններ չեն եղել, քանի որ բոլոր պատուհանների վրա վանդակաճաղեր են եղել:
Զոհվածների մեծ մասին գտել են անկողիններում: Ամենայն հավանականությամբ, հիվանդները եղել են ուժեղ տրանկվիլիզատորների ազդեցության տակ:
Հրդեհի պահին հիվանդանոցում հերթապահության են եղել 3 բուժծառայողներ, որոնցից մի կին հասցրել է դուրս բերել երկու հիվանդի:
Հրդեհի պահին հիվանդանոցում եղել է 41 մարդ, որոնցից փրկվել է միայն երեքը՝ բուժքույրը և երկու հիվանդ:
Ներկայումս հրդեհը մեկուսացվել է, պատճառները պարզվում են:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
Loading...
SELECTORNEWS
Загружается, подождите...
Загрузка...