Լրահոս

ԴՈՒԲԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «FASHION FORWARD» ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Ապրիլի 26-29-ը Դուբայում կանցկացվի «Fashion Forward» նորաձևության առաջին փառատոնը, որին կմասնակցեն Մերձավոր Արևելքի երկրների դիզայներները:
Արաբական Միացյալ Էմիրություններում նորաձևության օրերի կազմակերպիչների ծրագրի համաձայն՝ մոտակա ժամանակներս Մերձավոր Արևելքում Դուբայը պետք է դառնա նորաձևության կենտրոն:
Փառատոնն իր մեջ ներառում է մերձավորարևելյան նորաձևության սկսնակ աստղերի ցուցադրություն, զարդերի ցուցահանդես-վաճառք և քննարկումներ՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի նորաձևության առաջատար փորձագետների հետ:
Կազմակերպիչները կարծում են, որ Դուբայում նորաձևության փառատոնի կազմակերպումը կնպաստի կազմակերպության՝ տարածաշրջանային ապրանքանիշների առաջխաղացմանը, դրանց ինտեգրմանը համաշխարհային արդյունաբերություն, ինչպես նաև տեղի դիզայներներին հնարավորություն կտա շփվելու համաշխարհային առաջատար մասնագետների հետ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Վերջին նորություններ
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...